«Պատարագի համար մենք եկեղեցական ունենք: Հարգում եմ Տեր Հայկին, բայց նա չի մտնելու եկեղեցի»,- հայտարարեց Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը: «Արգելում ես մարդուն՝ եկեղեցում աղոթե՞լ: Մարդը ծես չի անում, մտնում է, աղոթի»,- արձագանքեցին հավաքվածները:
Վաղ առավոտից լարված իրավիճակ է Թալինի եկեղեցու տարածքում: Քահանային թույլ չեն տալիս մտնել ներս ու Սուրբ ծննդյան պատարագ մատուցել:
Ավելի վաղ Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հունվարի 6-ի առավոտյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեր Թադե քահանա Թախմազյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ Պատարագ և կկատարվի Ջրօրհնեքի արարողություն»:
Հիշեցնենք՝ Տեր Թադեն (Արամայիս Թախմազյան) կարգալույծ է հռչակվել:




