ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Տեր Արամն ինչո՞ւ կարգալույծ չի արվում»․ հարց՝ Տեր Եսայի Արթենյանին

«Այս դատապարտելի իրականությունը, որի առջև կանգնած ենք բոլորս, հակաեկեղեցական արշավի դրսևորումներից է: Այս անթույլատրելի գործելաոճը՝ լռեցնելու եկեղեցականներին, նաև խաթարելու եկեղեցու բնականոն գործունեությունը, անթույլատրելի է և դատապարտելի»,-«24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին: Նրա խոսքով՝ ավելի շատ անհանգստացնող է այն հանգամանքը, որ երկրի վարչապետի հայտարարություններից հետո են սկսվում այս բռնաճնշումների մեծ ալիքը:

Իսկ թե «Տեր Արամը ինչո՞ւ կարգալույծ չի արվում» հարցին Տեր Եսային պատասխանեց. «Կարգապահական հանձնախմբում հարցը քննության ընթացքի մեջ է, ըստ այդմ համապատասխան որոշում և պարզաբանումներ կլինեն»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։