ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին մանրամասներ:
Նրա փոխանցմամբ՝ առաջիկա ժամերին Հայաստանի տարածքից ամբողջությամբ դուրս կգան վերջին օրերին ներթափանցած սառը օդային հոսանքները:
«Առաջիկա ժամերից սկսած ցիկլոնը դուրս կգա ՀՀ տարածքից՝ իր տեղը զիջելով թափանցող տաք օդային հոսանքներին: Մինչև ամսվա վերջ կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը: Նոյեմբերի վերջին տասնօրյակը կլինի բավական տաք, ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:




