«Տեղեկություններ են շրջանառվում, որ կաթողիկոսին ձերբակալելուց հետո, հաջորդը լինելու են լրագրողները և որ Փաշինյանն ուժային կառույցներին լրագրողների, խմբագիրների անուններ է տվել: Ձեզ ցանկ տվե՞լ են»,- դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ հարցրեց լրագրողը: Նախարարն ասաց՝ ՀՀ-ում ցուցակներով աշխատանք չկա: «ՀՀ-ն իրավական պետություն է, վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի՝ լինի նախարար, իշխանական թևի ներկայացուցիչ, ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, լրագրող…եթե հանցանքի տարր կա, վարույթ կնախաձեռնվի: Ձեր մատնանշած որևէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Սարգսյանը:




