ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Տաշիր-կար» ֆաբրիկան շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր

2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն է։ Տարիների ընթացքում այն երբեք պարապուրդ չի ունեցել՝ պատվերներ ընդունելով ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրի տարբեր կազմակերպություններից՝ ամրապնդելով տեղական արտադրության դերը երկրի տնտեսության մեջ։

Երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի շրջանակում «Տաշիր-կար» ֆաբրիկան շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր Տաշիր և Ստեփանավան քաղաքների, ինչպես նաև հարակից համայնքների բնակիչների համար։

Արդյունքում հարյուրավոր մարդիկ հնարավորություն ունեն ապահով աշխատանք և կայուն եկամուտ ունենալ հայրենի մարզում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։