ՏԵՍԱՆՅՈւԹ․ Տաք ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Ուշադրություն

Փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Փետրվարի 1-ի առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 1-4-ն սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 1-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 1-3-ը գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ 6-8 աստիճանով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։