Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը Հովհաննավանքից հետո 2-րդ եկեղեցին է օկուպացնում` այն էլ Սուրբ Ծննդյան օրով։
Այսօր առավոտից լարված իրավիճակ էր Թալինում,
միջադեպ է հրահրում ՆԳՆ-ն։
Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի ուղիղ մասնակցությամբ՝ ոստիկանությունը թույլ չի տվել օծյալ քահանա Տեր Հայկին մտնել եկեղեցի և Սուրբ Օրով պատարագի ծեսը մատուցել։
Երկար լարվածությունից հետո եկեղեցականը որոշել է իր հոտով շարժվել դեպի Մաստարայի Եկեղեցի՝ բախումներից խուսափելու համար, իսկ Թալինի ոստիկանախեղդ եկեղեցում այս պահին միայն նիկոլականներն են ու իրենց կարգալույծ քահանան՝ ՔՊ-ական համայնքապետ Տավրոսի թելադրած օրակարգով»։




