ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սուրբ Ղազար կղզու վանքում մեծ օրհնության արժանացա, խնդրեցի իմաստություն փոխանցել մեզ՝ ժողովրդիս․ Աննա Հակոբյան

 

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Բոլոր կրթված-զարգացած իմ ընկերներին, ովքեր ոչ միայն մի հատիկ «քաղցր» բառ չեն ասում հօգուտ գիրք կարդալու արշավի, դեռ մի բան էլ «կուլտուրական հակաարշավ» են տանում, խնդրում եմ կարդալ ստորև բերված տեքստը, որի հեղինակին չեմ նշում, որովհետև ինքը հավաքական կերպար է, և գիտակցել, որ դուք նրա հետ մեկ թիմի անդամ եք, պարզապես ձեր փաստարկներն ու մոտիվացիաներն են տարբեր։

«Գիրք կարդալը իհարկե լավ բան է։

Բայց մարդ ինչքան անջատված ու անհաղորդ պիտի լինի էս կյանքից՝ ասեմ ավելին 4 երեխու մեր լինի՝երկրի դարդ ու ցավը թողած ու ասի հասցնում եմ շաբաթը մի հատ գիրք կարդամ։

Ըստ Աննա հակոբյանի Երևանից մինչև Աբու-Դաբի թռչեցինք մի հատ գիրք կարդացի։

Սիրելի՜ 4 երեխա կամ 3 երեխա ունեցող Հայ կանայք դու հասցնում եք?գիրք կարդալ։

Ձեր տան առօրյան, աշխատանքը՝կենցաղային խնդիրները, երեխեքը և մնացած գործերը թողնում են? գիրք կարդալ։

Էս աստիճան պարապ ու անտարբեր?

Չէ սրանց մեջ դաժե հայ կնոջ կերպար չկա։

Սրանց նեռվերն անջատածա։

Մարդկային բնազդը։

Տեսնես Չաուշևսկու կինն էլ էր հասցնում գիրք կարդալ»։

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացած սիրելի՛ հայրենակիցներ, ձեր թիվը հասնում է 15 հազարի, և ես այսօր ձեր ակտիվ աջակցության կարիքն ունեմ։

Իմ ոչ մի նախաձեռնություն և արշավ այսքան մեծ դիմադրության չի արժանացել և այսքան դժվար ընթացք չի ունեցել, որքան «մեկ ամիս = կարդացած մեկ գիրք» արշավը։ Ակնկալում եմ ձեր օգնությունը հենց այսօր և հենց այս հարցում։ Դետեկտիվ, սիրավեպ, պոեզիա, ֆենթզի…կարևոր չէ` ինչ. ընտրե՛ք մեկն ու միացե՛ք արշավին` հրապարակելով ընթերցանության ընթացքն ու ավարտը։

Իսկ եթե, ըստ մեր պայմանավորվածության` յուրաքանչյուրս ևս տասը հոգու «վարակի», ապա ակտիվ և դեմոնստրատիվ ընթերցողների թիվը կհասնի 150 հազարի, հետո՝ 300 հազարի, հետո` 500 հազարի, հետո` մեկ միլիոնի, հետո` 2 միլիոնի, հետո` 2 միլիոն 500 հազարի։ Իսկ հետո…հետո երկրի դարդուցավով տառապողները կշարունակեն տառապել, որովհետև դա կմնա առավելագույնը, որ նրանք կարող են անել։ Եթե իհարկե հանկարծ իրենք էլ վերջում չվճռեն միանալ արշավին։

Տգիտության հետ կոմպրոմիս չկա։

Հ.Գ. Տեսանյութում Սուրբ Ղազար կղզու վանքում մեծ օրհնության արժանացա, երբ ինձ թույլատրեցին իմ մեկ հատիկ վարդը խոնարհել Մեծն Մխիթար Սեբաստացու գերեզմանին։ Այդ պահին, երբ հասել էի այնտեղ և այդքան մոտ էի նրան, ուսուցչից խնդրում էի իմաստություն փոխանցել ինձ, մեզ` ժողովրդիս։

Հիմա մոտ ենք այն բանին, որ հանդերձյալ կյանքում հանդիպելով նրան դիմեմ.

-Վարդապե՛տ, քեզանից իմաստություն էի խնդրում։

Իսկ նա պատասխանի.

-Աղջի՛կս, ես/ՄԵՆՔ ճանապարհը ցույց տվեցինք, այդ դուք տարվեցիք փառասիրությամբ և ջանք չդրեցիք»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։