ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում այս իշխանություններից սպասել ավելի վատին։
«Ոչ միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես է լինելու»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նախագահի խոսքով՝ երբ որ դատախազն իրեն համարում է իշխանության մաս՝ շատ ավելի վատ է լինելու։
Սերժ Սարգսյանը դեռ շուտ է համարում գնահատական տալ 2026 թվականի ընտրություններին, դեռ չեն էլ քննարկել, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին։




