«Հայաստանում մարդիկ ծանուցումները՝ թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային, ընդունում են որպես նեգատիվ ինֆորմացիա»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նշենք, որ Կառավարությունը հաստատեց «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ «ՀՀ-ում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։ Դե ֆակտո չգիտեմ ինչքանով կգործի, բայց դե յուրե այդպես է»,- նախագծի քննարկման ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2026 թ-ի հունվարի 1-ին։
Մհեր Գրիգորյանի խոսքով շատ երկրներում էլեկտրոնային հաղորդակցության տիրույթում ինֆորմացիայի մեծ մասը դրական է քաղաքացու համար, «լավ խաբարներ է» ստանում պետությունից․ «Մեր մոտ, եթե պետությունը ծանուցով քեզ փնտրում է՝ անպայման մի պրոբլեմ հետդ տեղի կունենա»,- ասաց Գրիգորյանը։
Արձագանքելով այս կարծիքին՝ Փաշինյանը կատակեց․ «Մի հատ սմայլիկ դնե՞նք ծանուցումների վերջում, որ պոզիտիվ լինի»։