Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Շտապ օգնության մեքենան չի կարողանում հաղթահարել ՔՊ-ական խցանումը»։ «Մի քանի րոպե է, ինչ շտապօգնության մեքենան կանգնած է Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում և չի կարողանում ճանապարհ ստանալ։ Այսպիսին է ՔՊ-ի դեմքը մեր մայրաքաղաքում»,- տեսանյութում նշում է Աղեկյանը։





