ՏԵՍԱՆՅՈւԹ․ Շատ լավ, խելացի երեխա է, 2 կանֆետ էր բերում, ասում էր՝ Էմմա տատիկ քեզ համար եմ բերել. համագյուղացի

«Շատ լավ ընտանիք են, խելոք, աշխատասեր մարդիկ են. երեխան միշտ մաքուր, սիրուն, կոկիկ հագնված բերում, տանում էին, երեխան էլ շատ ակտիվ էր։ Աստված տա՝ երեխան ողջ գտնվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ծափաթաղ համայնքի մանկապարտեզի աշխատակցուհի Էլզա Սառաջյանը։ «Երեկ ես գյուղում չէի, որ եկա, ասացին՝ Տիգրանը կորել է։ Բայց երեխան երեկ մանկապարտեզ է եկել, մինչև 1-ը մնացել է, եկել են տարել, հետո էլ էդ դեպքն է եղել։ Շատ խելոք, լավ երեխա է, ես ստեղ աշխատում եմ, երեխեն սաղ օրը գնում-գալիս է մեր մոտ։ Մի օր էլ 2 կոնֆետ էր բերել, ասում էր՝ Էմմա տատի՛ (ինձ այդպես են ասում), քեզ համար եմ բերել, ասում եմ՝ խի՞ ես բերել, ցավդ տանեմ, ասում է՝ դու ինձ միշտ կոնֆետ ես տալիս, լավ է լինում»,- նշել է նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։