Իրավիճակը լարվեց ավագանու նիստի ընթացքում։ Ավինյանը սկսեց սաստել ավագանու անդամներին։
«Շատ եք լոճվում։ Երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում, շատ եք լոճվել, ու այ էս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Դուք ոնց որ մեկ-մեկ իրականում խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Բոլորիդ զգուշացնում եմ, այ էդ ռեպլիկներ անողներիդ, «ապերավատ» ըլնողներին, էն ովքեր որ մտածում են, թե իրականում իրանց քուչում են, շատ եք լոճվում, ոնց որ խառնում եք։ Չափերդ ճանաչեք։ Սա ձեզ վերիջին նախազգուշացումն է»,-ասաց Ավինյանը՝ դիմելով ավագանու անդամներին։




