ՀՀ 187 տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում և չի կարող այդտեղ լինել ո՛չ հակամրցակցային համաձայնություն, ո՛չ գերիշխող դիրքի չարաշահում, այս մասին Կառավարության նիստից հետո ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Ըստ նրա՝ հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ. հեղուկ գազի թանկ ամիսներ կան, որից մեկը հունվարն է, մյուսը՝ հունիսը։
«Թանկացումը ստեղծված առաջարկ-պահանջարկ հարաբերակցության արդյունք էր, լցնողների քանակը շատ է, առաջարկը քիչ է։ Հեսա մի քիչ հետո կգա, կիջնի գինը, որևէ սարսափելի բան չկա։ Ինչպես հայտարարեց Հայաստանի վարչապետը նախորդ կառույցի նիստում, տրանսպորտային հանգույցների խնդիրների լուծման պարագայում այլևս մենակ ցամաքային տրանսպորտից կախված չենք լինի»,-հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը։




