Փաստաբան Արամ Վարդևանյանի գնահատմամբ, դատարանի այս որոշումը ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն է։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։
Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել էին Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու անազատության մեջ գտնվող գործարարին։





