«Մտահոգություն կա, որ ամերիկյան ընկերությունների անվան տակ լինելու են թուրք-ադրբեջանական ֆինանսական միջոցներ և ընկերություններ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցն ուղղել են Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ «Ձեր ասածն այդպես չի, TRIPP-ի մասով մեր գործակցությունը միայն Միացյալ Նահանգների հետ է։ Բայց ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացելուց հետո, ինչու ոչ՝ նաև թուրքական ներդրումներ լինեն, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք»,- պատասխանել է Գևորգ Պապոյանը։
«Թուրքական ընկերություններ Հայաստանում կան դեռ 2012-13 թվականներից, որոնք հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի ապրաքանիշերի տեսքով ներկայացված են։ Ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետև ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով։ Ինչ վերաբերում է նրան, որ կարող է մեր երկրում մի հյուրանոց բացվի՝ թուրքական բրենդի, կարող է, ինչի՞ չի կարող»,- պարզաբանել է նախարարը։