Սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը։
«Շուռնուխում էինք։ Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման։ Ուժեղ տնտեսությունը, կայուն և երկարատև խաղաղությունը մեր անառիկ սահմանների գլխավոր գրավականն են։
Մեր սահմանապահ հայրենակիցների հետ քննարկեցինք Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող տնտեսական և անվտանգային համակարգային լուծումները, որոնք կենսական նշանակություն ունեն բնակավայրերի համար։
Շարունակում ենք մեր աշխատանքը հանուն Ուժեղ Հայաստանի», — նշել է նա։





