ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սա է հայկական դիվանագիտությունը. զրո դիվանագիտական հմտություններ, հեռուն տեսնելու զրո ունակություններ. Էդմոն Մարուքյան

Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա իր «Լայվում», մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ տեղեկացանք, որ Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկում Իրան։ Եկեք դեպքերի վրայով անցնենք հերթականությամբ։

Սկզբից տեղի ունեցավ Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունը, այսինքն դե ֆակտո պետության ղեկավարի, որից հետո Ալիևը գնաց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, միակ պետության ղեկավարը լինելով, գրեց ցավակցական խոսքեր դեսպանատան սգո մատյանում, որից հետո տեղի ունեցան չգիտեմ որտեղից հայտնված իրանական դրոնների հարձակումը իբր իրանական Նախիջևանի օդանավակայանի վրա։

Դրանից հետո Ալիևը փակեց օդային և ցամաքային սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, դատապարտող հայտարարություններով հանդես եկավ և դրանից հետո Իրանի գլխավոր շտաբը հերքեց, թե իրենք հարձակվել են Ադրբեջանի վրա, այդ թվում նաև Իրանի ԱԳ նախարարը։

Սկսվեց հակաիրանական արշավ, զանգեր Ադրբեջանին, աջակցություններ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանը ներքաշվեց այս զանգերին, Հայաստանը նույնպես զանգեց և աջակցություն հայտնեց, չգիտեմ ինչի վերաբերյալ։

Եղավ Ադրբեջանի պատասխանը, որ շնորհակալություն է հայտնում մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների, որոնք աջակցել են իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, զանգահարել, մտահոգություն են հայտնել և այլն։ Այսինքն հակաիրանական արշավի մեջ տեղավորվեց հայկական դրոշը, ինչի մասին ես խոսել եմ։

Դրանից հետո կիրակի օրը տեղի ունեցավ նախագահ Փեզեշքիանի և Ալիևի հեռախոսազանգը, որտեղ Փեզեշքիանը կրկին պնդեց, որ չեն հարձակվել Ադրբեջանի օդանավակայանի վրա։ Դրանից հետո Ալիևը բացեց սահմանը Իրանի հետ, և այսօր էլ արդեն Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք ուղարկում են հումանիտար բեռներ Իրան։

Այսինքն ի՞նչ տեղի ունեցավ մեր երկու հարևանի միջև հարաբերությունների սրացում, հայտարարություններ, Ադրբեջանը հավաքեց միջազգային արշավ ընդդեմ Իրանի այս իբր դրոնային հարձակման վերաբերյալ և Հայաստանին ներքաշեցին հակաիրանական արշավի մեջ ու իրանք բարիշեցին, հիմա էլ հումանիտար օգնություն են ուղարկում։

Սա է հայկական դիվանագիտությունը, սա է մեր դիվանագետների, Հայաստանի Հանրապետության անվտանգությունով զբաղվող մարդկանց վարքը, անելիքը և պահվածքը։ Այս մարդիկ խայտառակություն են, զրո դիվանագիտական հմտություններ, հեռուն տեսնելու զրո ունակություններ ու այսպես անդադար երկիրը ներքաշել են ապուշ պատմությունների մեջ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։