ՏԵՍԱՆՅՈւԹ․ S600 կառուցելու համար, պետք է գոնե մի «զապորոժեց» կառուցելու փորձ ունենանք. Փաշինյանը՝ Ավանեսյանին

«Կառավարության հայեցակարգով նախանշված ժամկետներ էինք դրել, որ 2024 թվականի կեսից պիլոտային ձևաչափով կսկսենք, հետո 2025թ. կեսից արդեն համակարգի առաջին փուլը կմեկնարկի, բայց, ըստ էության կմեկնարկի 2026 թվականի հունվարից»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց առողջապայության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «2024թ․ հուլիսի 1-ից էր նախատեսվում, մենք քննարկեցինք, քննարկեցինք, էլի քննարկեցինք, հետո մի քիչ էլ քննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո ասինք՝ լավ, կանենք 2025թ․ հունվարի 1-ից։ Հետո քննարկեցինք, քննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև պատրաստության այն նշաձողը, որ մենք մեր առջև դնում ենք, ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, մի բան հաշվի չենք առնում՝ մենք S 600 մակարդակի «մերսեդես» կառուցելու համար պետք է գոնե մի հատ «զապարոժեց» կառուցած լինելու փորձ ունենանք․․․ Ես գալիս եմ այն եզրակացության, որն արդեն համոզմունք է, և դա վերաբերում է բոլոր թեմաներին, որ երբեմն իդեալի ձգտումը մեզ բերում է անգործության, մենք իդեալի մղումից պետք է հրաժարվենք, որովհետև դա մեզ տանում է փակուղիներ կամ անընդհատ գցում է միֆերի մեջ»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։