Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Մարտունիում հանդիպման ժամանակ բնակիչներից մեկն ասել է. «90 տոկոսը նստած ա Ռուսաստանի վրա, սաղ Ռուսաստանի հույսով են, մեկնում են արտագնա աշխատանքի»: «Էսօր Եվրոպան Ռուսաստանի հետ թշնամի է, մենք Ռուսաստանի հետ բարեկամ-դաշնակից պետություն ենք: Եթե հակառակ ենք ուզում անել՝ գնալ Ռուսաստանի թշնամու հետ, Ռուսաստանն ասում է՝ ընտրի»,- արձագանքել է Գագիկ Ծառուկյանը:





