«Եթե ակնհայտորեն ընտրակեղծիքների ու խախտումների շնորհիվ ՔՊ-ն կազմում է մեծամասնություն, արդյո՞ք նախատեսում եք հնարավորություն՝ չճանաչելու ընտրությունների արդյունքները ու փողոցային պայքարը շարունակելու»,- հանդիպման ժամանակ դիմելով ՀՀ երկրորդ նախագահին՝ հարցրեց աջակիցներից մեկը։ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց․ «Ասացիք՝ եթե ՔՊ-ն ընտրվի, «եթե»-ներ չկան, ՔՊ-ն պետք է չընտրվի, և ես պլան Բ չունեմ․․․ Եթե մենք ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանս չի ունենալու»։




