Նիկոլ Փաշինյանի հայտնի աջակից Ռուստամն այսօր ևս Հովհաննավանքում է։ Լրագրողի հետ զրույցում նա իրեն ագրեսիվ էր պահում ու վիրավորական արտահայտություններ հնչեցնում․ «Եկել եմ խոսամ, որպեսզի դու՝ որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող, խեղաթյուրես, սարքես համասեռամոլ, բայց մի օր ազատ օր եմ վերցնելու՝ կասկածներդ ցրեմ ու մի հատ էլ թքեմ երեսիդ։ Էսօր հեռու ես մնում ինձնից, տականք»,- ասում էր նա։ Լրագրողը նշեց, որ ինքն այդպիսի բան չի ասել ու իրավապահներից պահանջեց բերման ենթարկել քաղաքացուն։




