«Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախընտրական շրջանում իրականացվող բարեգործությանը։
«Էս մարդիկ ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են համեմատվում, իրենց արշինով են մարդկանց փորձում չափել։ Իրենք ժողովրդին հիշում են միայն նախընտրական շրջանում՝ իրենց փուչ խոստումներով, եկել ու համեմատվում են Սամվել Կարապետյանի հետ, որ 30 տարուց ավելի իր աշխատած գումարով եղել է մեր ժողովրդի կողքին»,-ասել է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ փետրվարի 7-ից կանոնները նույնն են լինելու բոլորի համար՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության։
«Բայց փետրվարի 9-ին ՔՊ-ի մարզպետը որոշում է կայացնում պետբյուջեից օգնություն բաժանել»։
Մանրամասները՝ տեսանյութում։




