Քնարիկ Խաչատրյանը արդեն 15 տարի ապրում է առանց հոսանքի։ Ընտանիքը բնակվում է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի գյուղ Կարինում։ Ունի 8 երեխա, որոնցից մեկը զինվոր է։
Ընտանիքը ապրում է անմարդկային պայմաններում։ Հարց ենք տալիս՝ որտե՞ղ են պատասխանատու մարմինները, համայնքի ղեկավարը, քաղաքապետարանը։ Ինչ խղճով է զինվորը ծառայում, երբ իր ընտանիքը տարիներ շարունակ ապրում է մթության մեջ։
Խնդրում ենք հնարավորինս շատ կիսվել այս նյութով, թող այն հասնի պարոն վարչապետին և պատասխանատու կառույցներին։
Թող կապ հաստատեն լրատվականները, որպեսզի այս ընտանիքի ձայնը լսելի դառնա և խնդիրը վերջապես լուծում ստանա։
Այս երեխաները իրավունք ունեն ունենալու պարզապես լույս։




