ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Փոքրիկ խմբակը» հրապարակում է միայն գումարային տվյալներ, որն ուզում է ներկայացնել որպես թալան․ Դավիթ Ղազինյան

«Փոքրիկ խմբակը ՀԷՑ-ի վերաբերյալ հերթական կեղծիքն է տարածում։ ՀԷՑ ՓԲԸ-ն իր կարիքների համար վարձակալել է տարածք, մյուս կողմից տվել է վարձակալության տարածք այլ ենթակապալառու ընկերության»,- ասել է ՀԷՑ գործադիր տնօրենի նախկին տեղակալ, իրացման բաժնի տնօրեն, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Դավիթ Ղազինյանը։

«Այժմ փոքրիկ խմբակը, առանց բարձրաձայնելու, թե ինչ չափի տարածքի մասին է խոսքը, հրապարակում է միայն գումարային տվյալներ, որից ուզում է ստանալ «թալանի» տպավորություն։ Բայց ճշմարտությունն այն է, որ դա 1 հա 250 քմ տարածք է։ Տվյալ վարձակալվող տարածքի համար տրվող գումարը չի մտնում սակագանի մեջ, որի մասին համոզված եմ, փոքրիկ խմբակը գիտի»,- ասել է Ղազինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։