«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շրջել է Երևան քաղաքով և գնումներ կատարել փոքրիկ կրպակներից:
«Նրանք այլևս չեն վճարելու հարկ, հնարավորություն են ստանալու մեծացնել իրենց շրջանառությունն ու կրպակը: Փոքր բիզնեսը պետք է ազատված լինի հարկերից:
Նրանք չեն տալու հարկեր, որպեսզի հնարավորություն ունենան ավելացնել աշխատատեղեր, մեծանալ ու կայանալ:
Ավտոլվացման ու ավտովերավերանորոգման կետերը ևս փոքր բիզնես են, և ազատվելու են հարկերից»,- նշել է նա:




