ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փնթի կառավարման արդյունքում հարկատուներին 6 մլն դրամի վնաս եք տվել, պատասխանատուն ո՞վ ա․ Մանուկյան

«Հարցեր եք բերում չզեկուցվողների տակ դնում։ Պոլեկլինիկան են բերել, էլի իրենց կեղտերն են կոծկում, քովիդի ժամանակ դեղերը տվել են, փնթի կառավարում է եղել, դրա արդյունքում էս մարդկանց վրա հարկային բեռեր է կուտակվել ու գումարած 6 մլն դրամի տուգանք է առաջացել»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խոսելով նիստի չզեկուցվող՝ ««Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժնի գծով պարտավորության և սահմանված ժամկետում վճարում չկատարելու համար հաշվարկվող տոկոսների՝ Երևան քաղաքի բյուջե վճարումից ազատելու մասին» նախագծից:
«Բա որ պետությանը, հարկատուներին 6 մլն դրամ վնաս եք տվել, դրա պատասխան տվողն ո՞վ ա։ Քովիդի ժամանակ պարետը ո՞վ էր, Ավինյանն էր, ես չէի, այսինքն իրանք էին չէ՞ կառավարել։ Համատարած բոլոր պոլիկլինիկաներում ա էս խնդիրը, դրա համար խուսափում եք, որ այդ հարցը զեկուցվող լինի»,- ասաց Մանուկյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։