Պետք է նվազեցնենք զինվորի նկատմամբ վտանգը ու առաջնագծում գրեթե 90 տոկոսով կրճատենք զինվորների ներկայությունը: Այս մասին Էդգար Ղազարյանի հետ խելացի սահմանների մասին քննարկման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Պետրոսյանը:
«Մեր որդեգրած քաղաքականության հիմքում լինելու է զինվորի անվտանգությունը, զինվորը կմտնի մարտի մեջ միայն վտանգը մինիմալին հասցրած լինելու դեպքում:
Մենք մեր հետևություններն արել ենք 2016, 2020, 2022, 2023 թվականի պատերազմներից, քանի-որ բոլոր մարտական գործողությունների ժամանակ էլ ունեցել ենք գծային պաշտպանություն: Հատկապես 2023 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում՝ մի գիշերվա ընթացքում կորցրել ենք 54 մարտական դիրք, տվել ենք 224 զոհ և 298 վիրավոր, մի գիշերվա մեջ կորցրել ենք գրեթե 2 գումարտակ, դրանից հետևություն՝ որ հակառակորդն ամեն անգամ ավելի մեծ փորձ է ձեռք բերում ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետևանքով մեր կորուստները ավելի շատ են:
Մեզ համար զինվորը արժեք է, ոչ թե ռեսուրս, մենք առաջնագիծը համալրելու ենք գիշերային տեսանելիության սենսորների համակարգով, որպեսեզի յուրաքանչյուր առաջխաղացում կարողանանք ճիշտ ժամանակին կանխարգելել»,- նշել է նա:





