Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Կտրիճ Ներսիսյանին, և հարցին՝ արդյո՞ք պատրաստ է, պատասխանեց․ «Այո պատրաստ եմ»։
«Պատրաստ եմ ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»,- ընդգծեց վարչապետը։
«Ինչո՞վ են10 եպիսկոպոսները ավելի լավը, նրանով, որ նրանք ընդունում են բարենորոգման, նաև վերանորոգման օրակարգը: Այսինքն՝ այստեղ խոսքը բովանդակության մասին է: Օրակարգն այն մասին է, որ պետք է լինի հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարքություն, և այս բոլորը մենք ընդունում ենք, իրենք էլ են ընդունում, և իրենք իրենց դուրս չեն դնում այդ օրակարգից»,- հավելեց Փաշինյանը։




