ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեր ապագան պետք է ընտրենք այնպես, որ ստիպված չլինենք սպասել 10 հազար դրամ թոշակի բարձրացմանը․ Նարեկ Կարապետյան

Փետրվարի 25-ին Տաշիր Արենայում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ։

Նարեկ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության տեսլականը։ Բաց և անկեղծ միջավայրում երիտասարդները Նարեկ Կարապետյանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին իրենց հուզող հարցերը։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։ Պատմության մեջ առաջին անգամ գործարկվեց IA գործիքով ստեղծված քաղաքական բոտը, որը 24/7 ռեժիմով պատասխանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի ու տեսլականի վերաբերյալ հարցերին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։