ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․ ի՞նչ են քննարկել

Ամեն ինչ չէ, որ ներառվելու է առողջապահական ապահովագրության փաթեթի մեջ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ուղիղ եթերում քննարկման ժամանակ։

«Պետք է շատ հստակ ասենք, որպեսզի հանկարծ սխալ չհասկանան։ Ամեն ինչ չէ, որ ներառվելու է։ Կան շատ հազվագյուտ հիվանդություններ, շատ դեպքեր, որոնք չեն ներառվելու, որպեսզի մարդիկ չնեղանան, ասեն՝ ասում էիք՝ համապարփակ ա, բայց համապարփակ չի»,– ասաց Փաշինյանը։

Ավանեսյանը նշեց, որ ներառվող ծառայությունների համար էլ գործելու են կոնկրետ փոխհատուցման շեմեր։

«Հազարավոր ծառայություններն են, ուղղություններն են, այսինքն՝ պոլիկլինիկա, ամբուլատոր ծառայությունները, և այս օղակում նաև խրոնիկ հիվանդությունների համար դեղերի փոխհատուցումը, որը շատ կարևոր է, որ մենք կառավարենք ընթացիկ վիճակը, որ չունենանք ծանրացումներ։ Հիվանդանոցային բուժօգնության հատվածն է և շտապօգնության ծառայության հատվածն է։ Մենք ծառայությունների կոնկրետ ցանկ ենք ունենալու, և քաղաքացիները կարող են վերահսկել՝ այդ ծառայությունները փակում է ապահովագրությունը, թե ոչ։ Ամեն ծառայության համար էլ ունենք շեմեր փոխհատուցման։ Օրինակ՝ քիմիոթերապևտիկ դեղերը տարեկան մինչև 1 մլն 200 հազար դրամի չափով ենք փոխհատուցելու»,– մանրամասնեց Ավանեսյանը։

Փաշինյանը հավելեց, որ ծառայություններ, դեղեր կարող են լինել, որ ձեռք բերվեն համավճարի սկզբունքով՝ մի մասը վճարի հիմնադրամը, մի մասը՝ քաղաքացին։

Հիշեցնենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության օրենսդրական նախագիծը դեռևս ընդունված չէ։ Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։