ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փաշինյանը հավատացրեց, թե, իբր, եկեղեցու դեմ պայքարում իրեն միացած ու «տիրադավ» անունը ստացած եպիսկոպոսներին չի ուղղորդում

Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բախումներ կլինեն։

«ՀՀ իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է պաշտպանել Ամենայն հայոց կաթողիկոսից ու «Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»։

Նա ասաց, թե Վեհափառ Հայրապետն ու մյուս հոգևորականներն աղանդավորներ են ու եղծում են եկեղեցու դավանանքը։

Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ արշավում իրեն միացած ու «տիրադավ» անունը ստացած եպիսկոպոսներին՝ նա հավատացրեց, թե, իբր, ինքը չի ուղղորդում նրանց, բայց ընդգծեց՝ ողջունում է նրանց քայլերն ու աջակցում է։

Փաշինյանը նշեց, թե իրեն ու «տիրադավ» եպիսկոպոսներին միավորում է միայն եկեղեցու նորոգման օրակարգը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե Ամենայն հայոց կաթողիկոսի որևէ որոշում իրենք չեն ընդունելու։

Ըստ նրա՝ Ստեփան Ասատրյանը շարունակում է իրենց համար մնալ «Տեր Արամ», Արամայիս Թախմազյանը՝ «Տեր Թադե», Վարդան Հունանյանը՝ «Տեր Տարոն»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։