Հունվարի 1–ից թղթի փող չշարժվի թոշակների դեպքում։ Բոլորն առանց բացառության ստանում են էլեկտրոնային եղանակով։ Այս մասին կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մարդը չի կարողանում գնալ խանութ, ավելի լավ իր համար։ Եթե փողն է տալիս ինչ–որ մեկին, թող քարտը տա, ասի՝ անկանխիկ արեք առևտուրը, մի հատ էլ հետվճար կստանա, մի հատ էլ եթե հարց առաջանա՝ մեր 85 տարեկան թոշակառու տատիկին կամ պապիկին խաբել են, թե չէ, այդ ամբողջը հետագծելի կլինի՝ ով որտեղ խաբեց»,– ասաց նա։
Փաշինյանը 2 շաբաթ ժամանակ տվեց՝ բոլոր թոշակառուները թոշակը պետք է ստանան միայն էլեկտրոնային եղանակով։




