ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փաշինյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Ափսոս, որ նախատեսված չէ, որ կառավարության ներկայացուցիչը կարողանա պատգամավորի հարցին պատասխանել յութուբի լինկով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ձայնագրությանը, որը ներկայացրել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով։ Իմ մտքերն ի՞նմչ կապ ունեն այդտեղ։ Իմ միտքը կարա օգտագործվի իմ դեմ, իմ միտքը ո՞նց կարա օգտագործվի ինչ–որ մեկի դեմ։ Մի ժամանակ ինձ պաշտոնապես մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ, հիմա էլ կարող է վարկած առաջանա, որ այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնե՞ն։ Ի՞նչ մեկնաբանեմ։ Յութուբի լինկ կարամ տամ, ուրիշ բան չեմ կարող անել»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 20–ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։

Վարդան Ղուկասյանը և Հենրիկ Գասպարյանը երկու ամսով կալանավորվել են։

Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։