ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այս ութ տարվա մեջ բացի վատ բաներից Հայաստանի համար ոչ մի լավ բան չի արել, նրանք արել են այն, ինչ մեր թշնամիներին չի հաջողվել հազարամյակներով, նրանք նսեմացրել են հայի պատիվն ու արժանապատվությունը, ու այդ պատիվն ու արժանապատվությունը մենք վերականգնելու ենք ուժեղ Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«Ուժեղ Հայաստանի սկիզբը դրվելու է հունիսի 8-ից։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Սրբազան հայրերին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Իմիջիայլոց, այսօր մի շատ խորհրդանշական նվեր ունենք վարչապետի աթոռը զբաղեցնողին և խնդրում ենք կառավարության անդամներից կամ աշխատակիցներից մեկը մոտենա, որպեսզի փոխանցենք նրան այդ փոքրիկ նվերը։ Կառավարության ղեկավարին մենք նվիրելու ենք հեռախոս։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը չգիտես ոնց իր մտքով անցավ ու որոշեց, որ կարելի է Սամվել Կարապետյանին հեռախոս նվիրել, որպեսզի Սամվել Կարապետյանը կապ հաստատի ժողովրդի հետ։ Ոչ մի նորմալ բանականություն ունեցող մարդու մտքով նման բան չէր կարող անցնել։ Այն մարդուն հեռախոս նվիրել, ով իր ամբողջ կյանքում հարյուրավոր, միլիոնավոր դոլարներով օգնել է հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին։
Բայց այս անգամ էլ ինքը խաբեց, նա չկատարեց իր խոստումը, խոստացավ, կրկին չարեց։ Մինչ օրս նրա նվերը չի հասել, չնայած Սամվել Կարապետյանը դրա կարիքը չունի։ Ինքը երբ ունենա հնարավորություն, անպայման խոսելու է ժողովրդի հետ, մենք նրա անունից խոսում ենք ժողովրդի հետ։
Բայց մենք այսօր բերել ենք այս հեռախոսը, որի միջոցով հնարավոր չի կեղծ լուրեր տարածել, ատելության քարոզ տարածել, ազգը պառակտել, ընտանիքների մեջ թշնամություն մտցնել։ Այս հեռախոսը ամեն ինչը բլոկելու է, վարչապետի նման խոսույթը բլոկելու է, դրա համար մենք ուզում ենք նվիրենք այս հեռախոսը նրան, որ հայ ժողովուրդը նորմալ ապրի։ Եվ ամենակարևորը, վերջին անգամ ինքը սրանով դուրս գա ուղիղ եթեր ու հայտարարի, որ սրանից հետո Հայաստանում գերիշխում է օրենքը ու իմ ասածներին բանի տեղ մի դրեք։ Մեր նպատակը սա է»,–ասաց նա։
@armlife.lurer Հեռախոս են նվեր բերել Փաշինյանին#lurer #Hayastan #news Armlife.am





