ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փաշինյանի խոսույթը պառակտող է․ իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ ՀՀ-ից. Սամվել Շահրամանյան

Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ Հայաստանից։ Այս մասին Եռաբլուրում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսույթը պառակտող է։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր․

«Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, և ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել․ դրանք տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես ո՛չ ՀՀ-ի և ո՛չ էլ Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում չեմ մեղադրում։ Ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, առավել ևս՝ Ղարաբաղի ժողովրդին, որոնց ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։