Երիտթուրքերն էլ սկզբում խաղաղության սկզբունքով էին առաջնորդվում և դրանից հետո եղեռն կազմակերպեցին։ Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, դատարանում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ՔՊ–ն չընտրվի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։
«Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը որտեղի՞ց պիտի գա։ Այսինք Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի կարող հանդիսանալ։ Նրա խոսքերն «ասնավանի» չեն։ Քաղաքացին պետք է գնա և ՔՊ–ին դեմ քվեարկի»,–ասաց նա։
Ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տալիս նրան խոսել և շտապեցնում էին, որ պետք է դուրս գալ նիստերի դահլիճից։





