Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչու է աճել ՀՀ արտաքին պարտքը։
«Չգիտե՞ք, թե ինչ ենք արել, չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել, պարտքո՞վ ենք զենք առել, այո՛, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց՝ եթե իր խոսքերին չեն հավատում՝ կարող է տանել ու ցույց տալ պարտքով գնած զենքերը։
«Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն էլ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք, դնենք կողք-կողքի»,- ասաց նա։
facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button




