«Քանի որ ցանկություն ունենք համաչափ զարգացնել գյուղական բնակավայրերը, փորձել ենք վարժություն իրականացնել, թե որտեղ նոր քվոտաները բացենք ու մի բանաձև ենք կիրառել. այն բնակավայրերում, որտեղ բնակչության թվի համամասնությամբ 10 տոկոսից ավելի տուն է կառուցվել, այդ բնակավայրերում նոր քվոտա չենք սահմանում, սահմանում ենք այն բնակավայրերում, որտեղ 10 տոկոսից քիչ տուն է կառուցվել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: «Ես կարա՞մ գնամ, էդ գյուղերից մեկում տուն սարքեմ»,- հետաքրքրվեց Փաշինյանը: «Կարող էիք, բայց նոր որոշմամբ՝ այլևս չեք կարող»,- ասաց նախարարը՝ հավելելով. «Լսել ենք բնակիչներին, որոնք խնդրել են, որ հնարավորինս իրենք կարողանան օգտվել ծրագրից»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Սահմանամերձ բնակավայրերի տնաշինության 16 միլիոնի ծրագրով շուրջ 1400 նոր տան ֆինանսավորում ենք բացում ու ոչ միայն սահմանամերձ գյուղերի համար»: Արսեն Թորոսյանն այսօր ներկայացրեց՝ ովքեր են շահառուները:
Մանրամասները՝ տեսանյութում:





