ՏԵՍԱՆՅՈւԹ․ Պապիկյանը՝ անկլավների, քարոզարշավին ծառայողական մեքենայով գալու մասին

Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքը տեւեց մոտ մեկ ժամ։

Եզրափակիչ հանրահավաքին մասնակցում էին բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետները, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ։

Ընդ որում Սուրեն Պապիկյանը քարոզարշավին եկել է ծառայողական մեքենայով, չնայած ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Պապիկյանն այստեղ է որպես քաղաքացի, ոչ թե որպես նախարար։

Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը հայտարարեց, որ ինքը որեւէ խախտում չի անում՝ ոչ աշխատանքային ժամի թիկնապահներով եւ ծառայողական մեքենայով քարոզարշավի գալիս։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։