ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ուզում եմ երեխաս նկարվի ձեզ հետ, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել և եկեղեցին պառակտվել․ արցախցին՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է։

Մոսկվայի հյուրանոցներից մեկում Փաշինյանին «անակնկալներ» են սպասվել։

Նախ, քաղաքացիներից մեկը նրան տեսնելիս ասել է. «Պարոն Փաշինյան, դուք դավաճան եք», ապա հաջորդ միջադեպն է գրանցվել։

Արցախցի մի տղամարդ Փաշինյանին խնդրել է, որ վարչապետը նկարվի իր երեխայի հետ։ Նկարվելուց հետո նա դիմել է Փաշինյանին՝ ասելով. «Գիտե՞ք՝ ինչի եմ ուզում, որ երեխան նկարվի, որպեսզի երեխեքը հիշեն, թե ում օրոք է Ղարաբաղը հանձնվել և եկեղեցին պառակտվել»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։