ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն միավորող առաջնորդի դեպքում, ոչ թե այնպիսի առաջնորդի, ով բաժանում է մեր ազգը․ Արթուր Միքայելյան «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․

Չե՞ս ուզում պատերազմ լինի` Նիկոլին մի ընտրի։ Նա սովորություն ունի պատերազմներում պարտվելու, հային սպանելու պատճառ դառնալու ու հայրենիք հանձնելու։
Տեսե՛լ ենք, էլ չենք ուզում տեսնել։ Հերի՛ք է։

Ժողովուրդ ջան, թույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ։
Իսկ մենք գալիս ենք ասելու, որ այլևս թույլ չենք լինելու։

Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն միավորող առաջնորդի դեպքում, ոչ թե այնպիսի առաջնորդի, ով բաժանում է մեր ազգը։
Ժողովուրդ ջան, վստահ եղեք, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը վերջ կդնի Հայի զոհի կարգավիճակին,
կունենանք ուժեղ դիվանագիտություն, որ ունենանք երաշխավորված խաղաղություն ու բանակցենք ուժեղի դիրքերից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։