ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ուժեղ Հայաստան ունենալը հնարավոր է՝ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ բաժանարար գծերին վերջ ենք տալու. Շիրազ Մանուկյան

«Բոլորիս միջև եղած բաժանարար գծերն այսօր ավելի են խորացնում իրենց ունիկալ ձևակերպումներով, սիրելի ընկերներ։

Սահմանների անքակտելիությունից ես խոսում, ասում են՝ պետության դեմ ես: Կրթության որակից ես խոսում, ասում են՝ դպրոց քանդող ես: Արժանապատվությունից ես խոսում, ասում են՝ պոպուլիստ ես: Տնտեսությունն ես ներկայացնում, ասում են՝ ստախոս ես:

Անվտանգությունից ես մտահոգվում, ասում են՝ պատերազմ բերող ես: Պահանջում ես բանակի հզորացումը, ասում են՝ խաղաղության ես դեմ: Խոսքիդ մեջ Արցախ ես ասել, ասում են՝ հակամարտություն ստեղծող ես: Պետության շահից ես խոսում, ասում են՝ գործակալ ես կամ ազդեցության գոտի: Արարատից ես խոսում, ասում են՝ Միրզոյանին դեմ ես: Ադրբեջանից ես խոսում, ասում են՝ Նիկոլին դեմ ես»,-նշել է նա:

Մանուկյանը հավելել է, որ պետություն ունենալու համար պետք է ուժեղ տնտեսություն ունենալ:

«Ուժեղ տնտեսություն պետք է ունենաս, որ ուզենաս ունենալ ուժեղ անվտանգություն, ուժեղ բանակ, հետո գա քո հետաքրքրությունները նաև կրթության ոլորտում: Պետք է հետաքրքիր պետություն լինես, որ հետաքրքիր և ուժեղ գործընկերներ ունենաս: Սրանց մասին է պետք մտածել, հունիսի 7-ից հետո կունենանք»,-եզրափակել է կուսակցության անդամը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։