«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտնում է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի հետքերով
Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։
Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ։
Գալիք 5 տնտեսական քայլերն են
300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում:
Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում:
0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:
Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը:
20% էժան դեղորայք բոլորի համար:
Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում: Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու
20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:
Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին:




