Ուղիղ եթերում քաղաքացուն հայհոյած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ուղիղ եթեր է մտել ու հայտարարել, որ չի հայհոյել։
«Որեւիցե հայհոյանք չի եղել, «արա» բառից ավել որեւէ բան չի եղել, երբ որ սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին եւ սադրել»,– ասել է Սիմոնյանը։
Նշենք, որ միջադեպից անմիջապես հետո քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասել էր. «Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»,– ասել է Սիմոնյանը, ապա դիմել անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Շատ անգամ մենք հանդիպել ենք, եթե էս արարքը չդատապարտեք, էս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսելու եմ, ոչ էլ։ Էդ լակոտը, էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել, այլեւս որեւէ շփում ձեզ հետ չեմ ունենալու»։
@armlife.lurer Ով ինձ հայհոյում ա, պատասխան պիտի տամ. Ալեն Սիմոնյան Hayastan news Armlife.am lurer





