ՏԵՍԱՆՅՈւԹ․ Որքան էլ փորձեն մեզ պարտադրել մոռացություն, հաշտություն կամ լռություն՝ դա չի փոխելու ո՛չ մեր հիշողությունը, ո՛չ մեր կամքը, ոչ էլ մեր ճանապարհը. Մենք տուն ենք գնալու. Մետաքսե Հակոբյան

Բռնի տեղահանված արցախցիները հայրենի բնօրրան վերադառնալու իրենց իրավունքից չեն հրաժարվելու։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ օրվա իշխանություններին չի հաջողվելու մոռացության տալ Արցախի հարցը, չի հաջողվելու արցախցիներին ստիպել հրաժարվել պահանջատիրությունից և իրենց արդարացի իրավունքների իրացումից։

«Ես կասկած անգամ չունեմ՝ մեղավորը (մեղավորները) անխուսափելիորեն կանգնելու են թե՛ երկրային, թե՛ երկնային օրենքների առաջ։

Բայց կա մի ճշմարտություն, որը ոչ ոք չի կարող փոխել կամ ջնջել մեր գիտակցությունից․ այն մեր նպատակն է՝ տուն վերադառնալ։

Որքան էլ փորձեն մեզ պարտադրել մոռացություն, հաշտություն կամ լռություն՝ դա չի փոխելու ո՛չ մեր հիշողությունը, ո՛չ մեր կամքը, ոչ էլ մեր ճանապարհը։

Մենք տուն ենք գնալու»,- շեշտել է Հակոբյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։