ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Որպես ՀՀ վարչապետ՝ հրաժարվում եմ «պատմական արդարության վերականգնման օրակարգից». Նիկոլ Փաշինյան

Ե՛վ Հայաստանի, և՛ Ղարաբաղի իշխանությունները Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում՝ անհասկանալի նպատակների համար, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդրանքով դիմում եմ, եկեք էդ գաղթականի ու պանդուխտի տրամաբանությունից դուրս գանք, որովհետև մեն տուն ենք հասել և ՀՀ-ն մեր տունն է։ Մենք պետք է մեր տանը տեր կանգնենք, ոչ թե անընդհատ ՀՀ-ն համարենք ժամանակավոր կացարան՝ աշխարհի տարբեր տեղեր վերադառնալու համար»,-ասաց Փաշինյանը։

Հարցին, թե Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանն էթնիկ զտում իրականացրե՞լ է, թե՞ ոչ, Փաշինյանը պատասխանեց.

«Ես այդ խոսույթը վնասակար եմ համարում։ Կարող ենք ասել էթնիկ զտում, հայելային ստանանք՝ էթնիկ զտում խոսույթը, հետո՝ ցեղասպանություն։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Իմ հոգսը դա չէ, իմ հոգսն այն է, թե ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն, աշխատանք, անվտանգություն, ազատություն ունենա»։

Փաշինյանն ասաց, թե որպես ՀՀ վարչապետ ընդհանրապես հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից։

«Ընդհանրապես հրաժարվում եմ, այսպես կոչված, պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ և ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։