ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ օրեր առաջ ֆեյսբուքյան էջում մանրամասն գրառում է կատարել: Նա նշեց, որ որոշումն ինքն է կայացրել:
Հիշեցնենք՝ պատգամավորն ավելի վաղ գրել էր. «Որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց»:




