«Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ամենօրյա մոնիթորինգ ենք անցկացնում հիվանդացության աճի մասով, մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունների թվի մասով»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք: Սակայն ունենք հստակ մեթոդ և աշխատանքի գծագրված մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման: Հետմոնիթորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որպեսզի մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը, հնարավորություն տանք, որ դպրոցներում իջնի վարակի թվաքանակը, մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր Հանրապետությունով դասապրոցեսը»,- հավելել է նախարարը:




