ՏԵՍԱՆՅՈւԹ․ Օնլայն տաքսու վարորդների բողոքի ակցիա՝ բարձր տոկոսադրույքների և գրանցման բացակայության դեմ

Օնլայն տաքսու վարորդները դուրս են եկել բողոքի ակցիայի և ստորագրահավաք են իրականացնում՝ պահանջելով, որ պատկան մարմինները լուծում տան օնլայն տաքսու հարթակներում առկա խնդիրներին։

«Պետությանը վճարում ենք հարկեր, բայց գրանցված աշխատող չենք, որևէ արտոնություն չունենք, մեր աշխատանքը ստաժ չի համարվում»,- ասաց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ նշեց, որ իրենց բողոքը հիմնականում ուղղված է օնլայն տաքսու ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք բարձրացրել են միջնորդավճարները․ 4%-ից հասել են 25-35%-ի։
«Պահանջում ենք, որ բարձր տոկոսադրույքը փոխեն՝ դարձնեն ամենաշատը 10%, ներառյալ հարկերը, որպեսզի մարդը իմանա՝ որքան փող է տուն տանելու»,- հավելեց նա։

Վարորդը նաև ընդգծեց, որ երեք անգամ հարկ են վճարում պետությանը, նախ՝ յուրաքանչյուր պատվերից, ապա «Յանդեքսին» և գործընկեր տաքսու պարկերին, բայց պետությունը չի ճանաչում նրանց որպես գրանցված աշխատող։ «Յուրաքանչյուր պատվերից 4,5-5%-ը պետությանը հարկ ենք տալիս, բայց այն, որ մենք աշխատում ենք, պետությունը չի տեսնում։ Ներքին խավի աշխատողին, ով իրոք պախատ ա անում, էտ մարդուն հենց հերթը հասնում է, պետությունը չի տեսնում»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ պետությունն առաջարկում է ԱՁ գրանցել, վարորդը հակադարձեց․ «Հա, մի հարկ էլ էդտեղ տանք»։

Վարորդները նշեցին, որ օնլայն տիրույթում գրանցված է շուրջ 120 000 վարորդ, որոնցից մոտ 40 000-ի համար դա հիմնական աշխատանքն է և աշխատում են մոտ 12 ժամ։ Նրանք վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն ընդգրկվում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառուների թվում, այսինքն՝ չունեն անվճար բուժօգնության հնարավորություն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ում վարորդներն իրենց խնդիրը բարձրացնելու համար դիմել էին, լրագրողներին մանրամասնեց, որ վարորդների պահանջն է ոլորտը կառավարելի դարձնել և վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել։

Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքը իջեցնել՝ 22-31%-ից հասցնելով առավելագույնը 10% (ներառյալ հարկերը)։

200 000 դրամից ավելի վաստակող և հարկեր վճարող վարորդները ճանաչվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար։

200 000 դրամից ավելի վաստակող և հարկեր վճարող վարորդները դառնան Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառուներ և ունենան անվճար բուժօգնության հնարավորություն։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։